News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնել է, որ քրիստոնյաները ու Հռոմի կաթոլիկ եկեղեցին պետք է ներում խնդրեն նույնասեռականներից՝ սեռական փոքրամասնոււթյունների հանդեպ նախկինում իրենց ունեցած վերաբերմունքի համար, հայտնում է «Ռոյթերը»:

Քահանայապետը հայտնել է, որ նույնասեռականները չպետք է խտրականության ենթարկվեն, նրանց հարգել է պետք: Ֆրանցիսկոսը մի քիչ ձեւափոխել է «Ով եմ ես, որ դատեմ» հանրահայտ խոսքը, որը նա ասել էր 2013-ին Հռոմի պապ կարգադրվելուց հետո:

«Եթե դա մարդու վիճակն է, բայց նա բարի կամք ունի ու փնտրում է Աստծուն՝ ո՞վ ենք մենք, որ դատենք»,- ասել է Պապը:

Ավելի ուշ Վատիկանի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին պարզաբանել է, որ խոսելով «վիճակի» մասին, Հռոմի պապը նկատի չուներ մարդու բժշկական վիճակը, այլ նկատի ուներ իրավիճակը, քանի որ իտալերենում այդ երկու բառերը հոմանիշներ են:

«Մենք պետք է ներողություն խնդրենք շատ բանի համար, ոչ միայն գեյերից: Բայց մենք պետք է ոչ թե պարզապես ներողություն, այլ ներում խնդրենք: Ներում: Աստած իմ, սա այն բառն է որը մենք այնքան հաճախ ենք մոռանում»- հավելել է Լոմբարդին:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարծիքով նույնասեռական միտումները մեղք չեն, սակայն նույնասեռական ակտերը գնահատվում են որպես մեղք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ