News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հորդանանի զինծառայողները ու երկրի հետախուզական ծառայությունների աշխատակիցները կանոնավոր կերպով գողանում ու վերավաճառում են ամերիկյան ԿՀՎ ու Սաուդյան Արաբիայի կողմից սիրիական խռովարարներին մատակարարվող զենքը, գրում է New York Times-ը :

Թերթի տվյալներով, Հորդանանի սեւ շուկայում հայտնվել է միլիոնավոր դոլարների արժողության զենքի մեծ հոսք, որը գնում են երկրի հանցավոր խմբավորումները ու մաքսանենգները: Նման եզրակացության են հանգել ՀԴԲ-ի աշխատակիցները ՝ 2015-ի նոյեմբերին կատարված միջադեպը ստուգելուց հետո, երբ հորդանանցի ոստիկանը կրակ էր բացել իր գործընկերների ու հրահանգիչների վրա, ինչի հետեւանքով չորս մարդ է զոհվել, եւս հինգն էլ վիրավորում է ստացել:

Թերթը գրում է, որ սիրիացիների վարժեցման ծրագիրը իրականացնում են ԿՀՎ-ն ու որոշ արաբական երկրների՝ մասնավորապես Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայությունները, նախագահ Բաշար Ասադին գահընկեց անելու նպատակով: Ամերիկացի չինովնիկների խոսքով, ԿՀՎ-ն վերջին երեք տարում հասցրել է հազարավոր ապստամբների վարժեցնել:

«Զենքի յուրացումը... շեշտում է սպառազինման ու խռովարարների նախապատրաստման չծրագրված հետեւանքները»,- գրում է թերթը:

ԿՀՎ ու ՀԴԲ աշխատակիցները դեռ չեն մեկնաբանում այս տեղեկությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ