News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հանրապետական» կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը համարում է, որ զանգվածային ներգաղթը կկործանի Եվրամիությւոնը, այս մասին նա հայտնել է The Times–ին տված հարցազրույցում:

Քաղաքական գործչի կարծիքով, եթե Եվրոպան շարունակի «գրկաբաց ընդունել փախստականներին», ապա տասը տարուց մայրցամաքը «անճանաչելիության աստիճանի կփոխվի»:

«Ես կարծում եմ, որ ԵՄ-ն կտրոհվի: Վստահ եմ, որ եթե չլիներ ներգաղթի խնդիրը, միության փլուզման մասին խոսք չէր լինի»,- հայտնել է միլիարդատերը:

Թրամփի կարծիքով, Եվրոպան չպետք է փախստականներին իր տարածք թողնի:

«Ես նրանց կօգնեի, բայց հետ կուղարկեի, ստեղծելով անվտանգության գոտու պես մի բան»,- հայտնել է նա:

Մեկնաբանելով Շոտլանդիայում հնարավոր հանրաքվեն՝ Միացյալ Թագավորությունից դուրս գալու մասին, Թրամփը կոչ է արել այս հարցում «զգուշավորություն դրսեւորել»:

Բացի դրանից միլիարդատերը նշել է, որ եթե ԱՄՆ նախագահ ընտրվի՝ մտադիր է մտերիմ հարաբերություններ ստեղծել տարածաշրջանի բոլոր երկրների հետ:

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ բրիտանացիները վերադարձրել են երկրի հանդեպ վերահսկողությունը, քվեարկելով Եմ կազմից երկրի դուրս գալու օգտին:

ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվեն կայացել է հունիսի 23-ին: Brexit -ի կողմնակիցները հաղթել են 51.9 տոկոս ձայներով, դեմ քվեարկել էին 48.1 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ