News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լատվիայի պաշտպանության ակադեմիայի անվտանգության եւ ռազմավարական վերլուծության կենտրոնի հետազոտությունների համաձայն՝ Լատվիայի բնակչության մեկ երրորդը կարծում է, որ երկրում վերածնվում է նացիզմը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Հետազոտության տվյալների համաձայն՝ լատվիացիների 30.9 տոկոսը կարծում է, որ երկրում ֆաշիզմ է վերածնվում։ 12.7 տոկոսը զգում է, որ պատկանում է Ռուսաստանին, իսկ 21.4 տոկոս դրական է գնահատում մայիսի 9-ին ռուսական րխորհրդանիշների օգտագործումը՝ դրոշներ եւ գեորգիեւյան ժապավեններ։

Բացի այդ, հարցվածների 21.7 տոկոսը նշել է, որ Լատվիայում ռուսների շահերն այնքան են ոտնահարվում, որ պահանջվում է Ռուսաստանի միջամտությունը։ 27 տոկոսն էլ նշել է, որ խտրականության առաջ է կանգնում լատիշերեն չիմանալու պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ