News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում ռասիզմի եւ մարդատյացության դրսեւորման դեպքեր են գրանցվել Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեից հետո, գրում է The Guardian–ը։

Լոնդոնի արեւմուտքում գտնվող լեհական մշակույթի կենտրոնի մուտքի մոտ ռասիստական գրաֆիտի է հայտնվել։ Ընդ որում, մշակութային կենտրոնի եւ ոստիկանության ներկայացուցիչները հրաժարվում են բացահայտել դրա բովանդակությունը, որն արդեն մաքրել են։

Բացի այդ, հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո Քեմբրիջշիրի կոմսության Հանթինգդոնի շրջանի բնակիչների փոստարկղերի մեջ ռաստիստական բնույթի ուղերձներ են նետել։ Հակալեհական բնույթի թռուցիկներ են գտել նաեւ դպրոցներից մեկի մոտ։

Բրիտանիայի նախկին փոխարտգործնախարար Սաիդ Վարսիի խոսքով՝ շատ ներգաղթյալների կանգնեցնում են փողոցում եւ ասում, որ լքեն երկիրը։  Ծագումով լեհ մի կնոջ խնդրել են դուրս գալ ավտոբուսից եւ հավաքել իրերը։

Հաղորդվում է նաեւ մուսուլմանների եւ Հարավային Ասիայից սերող ներգաղթյաների դեմ անհանդուրժողականության տարբեր դեպքերի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ