News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պակիստանցի հոգեւորականները հունիսի 26-ին ֆեթվա են հրապարակել, որը թույլատրում է ամուսնություն կնքել տրանսգենդերների հետ, հայտնում է Dawn–ը։

Ֆեթվան, որը հասարակական–քաղաքական հարցերին վերաբերող նորմ է, եւ որի կատարումը պարտադիր բնույթ չի կրում, հավանություն է ստացել 50 հոգեւորականների կողմից, որոնք պատկանում են Թանզիմ Իթթիհադ ի Ումմա կրոնական համայնքին։

Ֆեթվայի հեղինակների կարծիքով՝ վիզուալ արտահայտված արական նշաններ ունեցող տրանսգենդերը կարող է ամուսնանալ կնոջ կամ այլ տրանսգենդերի հետ, որն արտաքնապես արտահայտված իգական նշաններ ունի եւ հակառակը։ Ընդ որում, երկու սեռերի արտաքին նշաններ ունեցող տրանսգենդերների համար արգելված է որեւէ մեկի հետ ամուսնանալը։

Ֆեթվայում նշվում է, որ նրանց չի կարելի զրկել ժառանգությունից, իսկ ծնողները, որոնք մերժում են այդ իրավունքը, առաջ են բերում աստծու զայրույթը։

Բացի այդ, հոգեւորականները մեղք են համարում տրանսգենդերներին ստորացնող, վիրավորող կամ ծաղրող ցանկացած գործողություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Շվեդիայի մայրաքաղաքում նորից պատրաստվում են այրել Ղուրանը
Ղուրանի այրումը նախատեսված է հուլիսի 31-ին...
Ամենաշատ