News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Փլեյ Սիթի» զվարճանքի կենտրոնը և վարպետների մանկական քաղաք «Մաստերսլավլ»-ը (Ռուսաստան) կնքել են համագործակցության պայմանագիր։

«Փլեյ Սիթի»-ն և «Մաստերսլավլ»-ը կնքել են լիցենզիոն պայմանագիր, համաձայն որի Երևանում՝ «Փլեյ Սիթի»-ի ներկայիս տարածքում, կգործարկվի առաջին մանկական ինտերակտիվ զարգացնող մասնագիտությունների քաղաքը, որը կոչվելու է «ՍիթիԶեն»։

««ՍիթիԶեն» մասնագիտությունների քաղաքը առաջին նմանատիպ նախագիծն է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում։ Մենք շատ ուրախ ենք «Մաստերսլավլ»-ի հետ համագործակցությանը, edutainment (կրթություն և զվարճանք) գաղափարի համատեղ տարածմանը Հայաստանում և «Մաստերսլավլ»-ի մասնագետների՝ երեխաների հետ աշխատանքի հարուստ փորձի օգտագործման հնարավորության համար։

Կենտրոնը նախատեսված է 4-14 տարեկան երեխաների համար և առաջին իսկ տարումնախատեսում ենք հյուրընկալել 50,000-ից ավել այցելուներ» - ասել է նախագծի ղեկավար՝ Արեն Ապիկյանը։

««ՍիթիԶենը» կարող է դառնալ լրացուցիչ կրթության գաղափարի մի մասը, որը, իմ կարծիքով, անհրաժեշտ է երեխաներին։ Նմանատիպ նախագծերը առաջին հերթին միտված են երեխայի անհատականության զարգացմանը և այս գաղափարի իրագործման հաջողությունը հանդիսանում է հասարակությունում երեխաների հանդեպ առողջ վերաբերմունքի ցուցիչ» - նշել է «Մաստերսլավլ»-ի հիմնադիր՝ Վիտալիյ Սուրվիլլոն:

«Փլեյ Սիթի»-ն հիմնադրվել է 2002 թ-ին, որպես ընտանեկան հանգստի և զվարճանքի կենտրոն։ Այն զբաղեցնում է ավելի քան 4 հա տարածք, որտեղ գործում են բազմապիսի զվարճանքներ թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար։

Կարտինգ, բոուլինգ, ավտոդրոմ, խաղային ատոմատներ, փեինթ-բոլ, 7D կինոթատրոն, մինի գոլֆ, բիլիարդ, ինչպես նաև ռեստորան, բար-սրճարան, որտեղ անցկացվում են ծնունդներ, խնջույքներ, կորպորատիվ միջոցառումներ:

«Մաստերսլավլ»-ը գործում է 2014 թ-ից։ Երեխաների ինտերակտիվ զարգացնող նախագիծ է, որտեղ 5-15 տարեկան երեխաները ծանոթանում են ավելի քան 150 մասնագիտությունների։

Այն վարպետների իրական քաղաք է, որտեղ երեխաները խաղային միջավայրում բացահայտում են տարբեր մասնագիտություններ, ձեռք են բերում աշխատանքային և կյանքի հմտություններ, ուսումնասիրում են ժամանակակից հասարակության կառուցվածքը, ոգեշնչվում են նոր գիտելիքների ստացմանը։

 

 

Տպել
Ամենաշատ