News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ստրասբուրգում հունիսի 25-ի հանդիպման ժամանակ Վենետիկի հանձնաժողովը առաջարկել է քվեարկված ցուցակները վստահված անձանց տրամադրել 30 րոպեով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ընտրական օրենսգրքի համահեղինակ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

«Առաջարկություններ կային, որոնց վերաբերյալ քննարկում եղավ, որոնց մի մասը ընդունեցինք, այսօր խորհրդարանում կներկայացնենք: Օրինակ, որ 20 րոպեն դառնալում է 30 րոպե»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Հարությունյանը նշեց, որ միջազգային կառույցներից տրվող գումարից նորություն չկա: Հիշեցնենք, որ վերահսկողական մեխանիզմները իրագործելու համար պահանջվող 15 միլիոն դոլարից տրամադրվելու է 11 միլիոնը: 5 միլիոնի խնդիրը բաց է մնում:

Հարցին, թե եթե այս 5 միլիոնն ամեն դեպքում չհաջողվի ձեռք բերել, հնարավո՞ր է՝ մասամբ տեղադրվեն այդ մեխանիզմները, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Չեմ կարծում»:

Մեր դիտարկմանը, թե ստացվում է, որ 4+4+4 ձեւաչափով ձեռք բերված պայմանավորվածությունները կամ ամբողջությամբ պետք է կատարվեն, կամ ոչինչ չի կատարվելու, նա դրական պատասխան տվեց:

Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանը նախկինում պնդում էր, որ 20 րոպեն ամբողջությամբ բավարար է քվեարկված ցուցակները ուսումնասիրելու համար:

Նշենք, որ այսօր Ազգային ժողովի նիստում 4+4+4 ձեւաչափով քննարկումների արդյունքում ձեռք բերված փոփոխություններն ընդգրկվելու են Ընտրական օրենսգրքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ