News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվոլ Ֆարմանյանին հետաքրքրում է, թե Կառավարությունը երբ եւ ինչ ժամկետներում է օգնելու սելավից տուժած արթիկցիներին։

«Արթիկում տեղի ունեցած աղետի հետեւանքով բնակչության շրջանում կա մտահոգություն։ Վարչապետն ու մի քանի նախարարներ եղել են Արթիկում, հնչել է քաղաքական հայտարարություն, որ Կառավարությունը փոխհատուցել է։ Այնուամենայնիվ, մարդկանց մոտ կա անհանգստություն, թե երբ եւ ինչ ժամկետներում կլինի այդ փոխհատուցումը»,- այսօր՝ հունիսի 27-ին, Ազգային ժողովում ասաց Սամվել Ֆարմանյանը՝ խնդրելով Գալուստ Սահակյանից ճշտել, թե կոնկրետ երբ կլինի այդ օժանդակությունը։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին վարարել է Ղարանղու գետը, խոշոր գլաքարերի կուտակումներ են առաջացել Մովրովի եւ Բմբուլենց սելավատարերում, ինչի հետեւանքով ջրալցվել են Արթիկի փողոցները: Սելավի հետեւանքով մեծ վնաս է հասցվել Արթիկին։

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը:

Տպել
Ամենաշատ