Լոռու մարզի Շահումյան գյուղում այսօր՝ հունիսի 27-ին, տներ են փլուզվել հորդառատ անձրեւի հետեւանքով:
ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ը տեղեկանում է, որ ժամը 10.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շահումյան գյուղի Ամառանոցային 4-րդ փողոցի թիվ 10 փակուղու 16-րդ և 18-րդ տները հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքի պատճառով կրել են նյութական մեծ վնաս, իսկ նույն փողոցում գտնվող մնացած 4-ը շարունակում են մնալ վտանգային գոտում:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: