News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում ոստիկանական համազգեստի վրա տեսախցիկ տեղադրելը արմատախիլ չի անի կաշառակերությունը, բայց կտրուկ կկրճատի այն։ Այս մասին հունիսի 27-ին ասել է վարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» կենտրոնի ղեկավար էրդուարդ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով մոտ մեկ ամսից ճանապարհային տեսուչների համազգեստի վրա փոքր տեսախցիկներ կտեղադրվեն: Այս հարցը, Հովհաննիսյանի հիշեցմամբ, դեռ անցած տարի էր բարձրացվել, սակայն այս կամ այն պատճառով որոշումը կյանքի չէր կոչվել: Նշված որոշումը, ըստ ՀԿ ղեկավարի, ունի դրական եւ բացասական կողմեր: «Սա վարորդ- ճանապարհային տեսուչ հրաբերություններում կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն հնարավորությունն է: Նորարարության շնորհիվ թե կաշառք տվողը, թե վերցնողը ավելի զգուշավոր կդառնան: Սակայն խնդիրն այն է, արդյոք այդ տեսախցիկները մեքենան միայն դրսից են նկարելու, թե նաեւ ներսից: Մեքենայի սալոնը վարորդի տարածքն է, սալոնը նկարահանելը վարորդի սահմանադրական իրավունքի խախտում է»,- շեշտել է Էդուարդ Հովհաննիսյանը: Ճանապարհային տեսուչը, շարունակեց նա, չի կարող միջամտել տեսախցիկի աշխատանքին: «Տեսախցիկի վրա ոչ մի կոճակ չկա, այն միանում է տեսուչի ծառայությունը սկսելու պահից ու անջատվում այն ավարտելու ժամանակ»,- պարզաբանել է Հովհաննիսյանը: Նրա կարծիքով պետավտոտեսուչների համազգեստի վրա տեսախցիկ տեղադրելու որոշման թերություններից մեկն այն է, որ դրանց արած տեսագրությունը առավելագույնը երեք օր է պահպանվելու: «Տեսագրությունը պետք է առնվազն հինգ օր պահվի»- հավելել է Էդուարդ Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ