News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դաունինգ սթրիթում սկսվել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով բրիտանական նախարարների խորհրդի նիստը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Քեմերոնը պնդում է, որ ԵՄ-ից դուրս գալը չպետք է լինի հապշտապ, դրա համար էլ անհրաժեշտ չի համարում շտապել ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ տեղեկացնելու հարցում, սակայն ԵՄ ղեկավարությունը պնդում է, որ անորոշության ժամանակաշրջանը պետք է ավարտվի հնարավորինս շուտ ու Բրիտանիային «շուտափույթ ամուսնալուծության» կոչ է անում:

ԵՄ-ի մասին լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածը հայտնում է, որ ԵՄ ցանկացած անդամ պետություն կարող է որոշում կայացնել Միության կազմից  դուրս գալու մասին: Երկիրը պետք է նախ այդ մասին պաշտոնապես տեղեկացնի Բրյուսելին, որից հետո սկսվում է միության կազմից դուրս գալու մասին բանակցությունների գործընթացը ՝ միության հետ ապագա փոխհարաբերությունները հաշվի առնելով: Համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու օրվանից հետո կամ ԵՄ-ին տեղեկացնելուց հետո երկու տարվա ընթացքում դրա բացակայության դեպքում ԵՄ բոլոր պայմանագրերը այլեւս չեն տարածվում միությունից դուրս եկող պետության վրա: Ըստ այդ հոդվածի՝ ԵՄ-ից դուրս եկող անդամ պետությունները գագաթաժողովում ու ԵՄ խորհրդում չեն մասնակցում իրենց դուրս գալու վերաբերյալ որոշումների քննարկմանն ու կայացմանը:

50-րդ հոդվածը ԵՄ-ն լքած երկրի համար նախատեսում է միությանն անդամակցության համար նորից դիմելու հնարավորություն: Նման պետությունը պետք է ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնի նույն պայմաններով, ինչ մյուս հավակնորդ պետությունները:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին բրիտանացիների 51.9 տոկոսը քվեարկել է ԵՄ կազմից երկրի դուրս գալու օգտին, որից հետո վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել է հրաժարական տալու մասին: Ենթադրվում է, որ Կոնսերվատիվ կուսակցության նոր առաջնորդի անունը հայտնի կդառնա հոկտեմբերին՝ կուսակցության համաժողովի ժամանակ: Քեմերոնի կառավարության առնվազն երկու անդամ դիտարկում են իրենց թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը՝ Ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը ու ՆԳՆ ղեկավար Թերեզա Մեյը: Նրանց գլխավոր մրցակիցը կարող է դառնալ Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, որը ղեկավարում էր ԵՄ-ից դուրս գալու քարոզչությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ