News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում միջոցառումներ են մեկնարկել, որոնք նվիրված են Հայ Աստվածամոր հռչակման 225-ամյակին:

Տոնի հիմնական իրադարձությունն ընթանում է Կիեւում` Բոգդանի եւ Վարվարա Խանենկոյի անվան արվեստների ազգային թանգարանում, որտեղ Հայ Աստվածամոր օրվա հռչակման 225-ամյակի միջոցառման շրջանակում ներկայացված է XVI դարի «Օդիգիտրիայի Աստվածամայրը» սրբապատկերի հատուկ ցուցադրությունը, որին հետազոտողները նույնացնում են Հայ Աստվածամոր առասպելական սրբապատկերի հետ, ինչպես նաեւ «Հայկական ժառանգություն» անվանումով փաստագրական ցուցադրություն, հայտնում է   Analitikaua-ն:

Որպես կազմակերպիչ հանդես են եկել Բոգդան եւ Վարվարա Խանենկոյի արվեստների ազգային թանգարանը եւ Ուկրաինայի հայերի միությունը: 

Միջոցառմանը մասնակցել են ուկրաինացի գիտնականներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, հոգեւորականություն, Ուկրաինայում հայ համայնքի եւ Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչներ: 

Միջոցառումը կշարունակվի նաեւ հունիսի 28-ին` Խմելնիցկի մարզի Հայ ազգային մշակույթի «Արարատ»   միության նախաձեռնությամբ ուխտագնացություն կիրականացվի դեպի Կամենեց-Պոդոլսկ: 

Գիտնականների կարծիքով, Հայ Աստվածամոր սրբապատկերը Ուկրաինայում հայերի ժառանգության ամենապատվված մասունքներից է: 

Հայտնի է, որ Հայ Աստվածամոր սրբապատկերը պատվել են Կամենեց-Պոդոլսկ քաղաքի քրիստոնեական երեք ծեսերի հավատացյալները` հայերը, լեհերը եւ ուկրաինացիները: 

Սուրբ Նիկոլայի տաճարի Աստվածամայրը Կամենսկի քաղաքացիների կողմից պատվվում էր որպես Հովանավոր. ըստ ավանդույթի, նա զավթիչներից բազմիցս փրկել է Կամենեց-Պոդոլսկը` հրաշքով հայտնվելով քաղաքի մատույցներում` կրակի մեջ…

1791-ի հունիսի 27-ին սրբապատկերը եւ Կամենեց Պոդոլսկում Սուրբ Նիկոլայի վերակառուցված եկեղեցին կրկնական օծել են, իսկ արքեպիսկոպոս Յակով Տումանովիչը հրահանգել է այդ օրը` հունիսի 27-ը նշել որպես տոն: Այդ ժամանակ հատուկ պատվոգիր է պատրաստվել, ինչից էլ հայտնի է ճշգրիտ ամսաթիվը:   

Կամենեց Պոդոլսկից Հայ Աստվածամոր առասպելական սրբապատկերը, որն անցյալ դարի  20-ականներից կորած էր համարվում, 2011-ին ճանաչվել է մասնագետների կողմից, իսկ  2012-ի հունիսի 27-ին Բոգդան եւ Վարվարա Խանենկոների անվան արվեստների ազգային թանգարանում տեղի է ունեցել սրբապատկերի ներկայացումը:   

Ուկրաինայում Հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը ավելի վաղ նշել էր, որ իրենք հպարտանում են Ուկրաինայիր հայերի հարուստ մշակութային եւ պատմական ժառանգությամբ եւ հնարավոր ամեն ինչ կանեն պատմական, ճարտարապետական եւ մշակութային ժառանգության պահպանման եւ տարածման համար:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ