News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկում է, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու փոխարեն հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանությունը վեր հանի երկրում մշտապես բնակվողներին:

«Ասում են՝ եղել է կոնսենսուս: Ենթադրենք՝ կա, դուք ո՞նց եք դա պատկերացնում: Իսկ եթե ձեզ խաբում են, երբ ասում են՝ օրենքը ընդունենք, հետո կփոխենք: Ժամանակը գնում է: Ես առաջարկում եմ՝ սահմանային ծառայությունը կապել պետական ռեգիստրի հետ»,- այսօր՝ հունիսի 27-ին, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց Հրանտ Բագրատյանը՝ դիմելով հիմնական զեկուցող, Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանին:

ՀԱԿ խմբակցության պատգամավորը հետաքրքրվեց նաեւ, թե իր առաջարկներից որոնք են ընդունվել՝ վերացնել ռեյտինգային քվեարկությունը, հետընտրական գործընթացի ժամանակ թույլատրել ցանկացած քանակի դաշինքի ստեղծումն ու սահմանել, թե որն է կայուն փոքրամասնությունը:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ առաջարկներից ոչ մեկը չի ընդունվել: Անդրադառնալով մշտական բնակիչների վերաբերյալ առաջարկին՝ նախարարն ընդգծեց, որ այդ առաջարկն ապագայում կարող է եւ ընդունվել, սակայն կապված է մեծ ծախսերի հետ:

Նշենք, որ Ընտրական օրենսգրքում փոփոխվում են այն դրույթները, որոնց վերաբերյալ ՀԱԿ-ը պահանջներ էր ներկայացրել իշխանությանը։ Հունիսի կեսերին վերսկսված 4+4+4 ձեւաչափով քննարկման ժամանակ իշխանությունը ներկայացրել էր կատարված փոփոխությունները։ Ըստ դրանց՝ ՀԱԿ-ի  հինգ պահանջներից 4-ը ընդունվել էր, ինչի շուրջ կողմերը եկել են կոնսենսուսի։ Ըստ ձեւակերպման՝ ոչ թե Ընտրական օրենսգրքի շուրջ են կողմերը եկել կոնսենսուսի, այլ վերահսկողական մեխանիզմների։ Նախկինում  հայտարարվել էր, որ եթե կողմերը այս փոփոխությունների շուրջ կոնսենսուսի գան, արտահերթ նիստով դրանք ընդգրկվելու են Ընտրական օրենսգրքում։

Հիշեցնենք, որ այս կոնսենսուսը միտված էր միջազգային կառույցներից վերահսկողական մեխանիզմների գործադրման համար ֆինանսական աջակցություն ստանալուն։ Սակայն հիմա պարզվում է՝ նախկինում շրջանառված 15 միլիոն դոլարից 10 միլիոնն են տրամադրելու, իսկ իշխանությունը չի պատրաստվում բացը լրացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ