News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան, որը հանրաքվեին քվեարկել է ԵՄ կազմից դուրս գալու օգտին, այլեւս հետդարձի ճանապարհ չունի, ասել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը La Derniere Heure.–ին տված հարցազրույցում:

Միշելը կոչ է արել բրիտանացիներին հասկանալ, որ իրենք չեն կարող վերադառնալ կամ էլ հետաձգել այս հարցով որոշումը:

«Ընդունե՛ք ձեր ընտրությունը, անկախ նրանից թե որքան դրամատիկ է այն»,- պնդում է վարչապետը:

Միշելը հիշեցրել է, որ փետրվարին ԵՄ-ն զիջումների է գնացել Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին ու բացառություն արել երկրի համար՝ միգրացիոն քաղաքականության ու սոցծառայությունների ոլորտի հարցերում: Սակայն հիմա այդ համաձայնագրերը արդեն «աղբամանում են»:

Վարչապետը հայտնել է, որ մտադիր չէ «վճարել» Brexit–ի համար ու համաձայնել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի այն առաջարկին, որ Բրիտանիայի 1.6 հազար չինովնիկներ կարող են շարունակել աշխատել Բրյուսելում:

«Հիմա ինձ համար կան միայն բելգիական ու եվրոպական շահեր, այլ ոչ թե բրիտանական: Հետդարձի ճանապարհ չկա: Նրանք պետք է հասկանան, որ դրամատիկ ընտրություն են կատարել Մեծ Բրիտանիայի, այլ ոչ թե Եվրամիության ապագայի համար»,- մեջբերումէ թերթը Միշելին, հայտնում է Gazeta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ