News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հետազոտողների միջազգային խումբը, որի մի մասը կազմում են Բոննի համալսարանի գիտնականները, ուսումնասիրել է սաթում պահպանված  35 միջատի մնացորդները. դեռեւս կավճային ժամանակաշրջանում միջատները սկսել էին քողարկվել որպես բույսերի, ավազահատիկների հատվածներ կամ փայտի մանրաթելեր: Սաթի վերլուծության հիման վրա գիտնականները կարողացել են նաեւ նոր տվյալներ ստանալ մոտ 100 մլն տարի առաջ միջատների բնակության միջավայրի մասին,  հայտնում է   Gazeta-ն:

Միջատների մնացորդներով սաթի նմուշները բերվել են Մյանմայից, Ֆրանսիայից եւ Լիբանանից: Հետազոտողներին ապշեցրել է այն փաստը, որ որոշ արարածներ ավազահատիկից  «ասպետի զրահ» են պատրաստել, որի օգնությամբ պաշտպանվել են սարդերից: Քողարկման օգտագործման գործընթացում միջատները ադապտացրել են  վերջույթները. թիկունքին ավազահատիկ կրելու համար նրանք սովորել են ոտքերը պտտել մոտավորապես 180 աստիճանով: Միջատների այլ տեսակներ իրենց փաթաթում էին բույսերի կտորների մեջ, որպեսզի ամբողջությամբ միաձուլվեին շրջակա միջավայրին: «Իրոք զարմանալի է, որ դեռեւս էվոլյուցիայի սկզբում միջատները մանրամասնորեն մշակել էին նման բարդ պահվածք», — մեկնաբանում է գիտական աշխատանքի հեղինակներից մեկը` հնէաբան Վանգը: 

Հետազոտողների խումբը նաեւ ուսումնասիրել է այն միջատների տոհամածառը, որոնք վաղ սովորել էին հարմարվել: Հայտնի է դարձել, որ քողարկման բոլոր ռազմավարությունները մշակվել են իրարից անկախ, որովհետեւ տեսակներն իրար հետ սերտորեն կապված չէին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ