News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ալիեւը իր ամպլուայի մեջ էր, նրա հայտարարությունները լի էին պատմական անճշտություններով եւ սուտ տեղեկություններով: Այդ մասին այսօր՝ հունիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե չի կարծում, որ պետք է վստահության մեխանիզմներ կիրառվեն:

«Երբ ասում է՝ «պատմական ադրբեջանական հողեր» դա որն է: Ադրբեջանն ընդամենը 98 տարվա պատմություն ունի: Հինգ անգամ նույն անհեթեթությունն ասելով` արժեքը չի ավելանում, դու ավելի անհեթեթ ես երևում մարդկանց աչքերում: Նա նաեւ նշել է, որ չի կարծում, որ պետք է վստահության մեխանիզմներ կիրառվեն: Սա  բացահայտ հետքայլ է այն պայմանավորվածություններից, որ ձեռք են բերվել Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հետ»,-ասել է Շարմազանովը:

Նրա խոսքով, Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպման ժամանակ բոլոր կողմերը նշել են, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը Վիեննայի հանդիպման շարունակությունն է:

«Հիշեցնում եմ հատկապես ադրբեջանական կողմին՝ Վիեննայի փաստաթղթում հայտարարության մեջ սեւով սպիտակի վրա գրված է վստահության մեխանիզմների իրականացման անհրաժեշտության մասին»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ այդ մասին նշված էր Պետերբուրգում ընդունված հայտարարությունում, Շարմազանովն արձագանքեց. «Եթե գրված է որ դա Վիեննայի տրամաբանական շարունակությունն է, ուրեմն պետք է տրամաբանական շարունակել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել: Այստեղ Մինսկի խմբի համանախագահները պետք է իրենց դիրքորոշումը ցույց տան Ալիեւի նման հետքայլի եւ մերժողական մոտեցման հետ կապված»:

Ինչ վերաբերում է Ալիեւի հայտարարությանը՝ հիմնախնդրի լուծման փուլային տարբերակի անհրաժեշտության վերաբերյալ, Շարմազանովն ասաց. «Լեռնային Ղարաբաղը ոչ մի ձեւ եւ ոչ մի կարգավիճակով չի կարող ընդգրկվել Ադրբեջանի կազմում։ Լեռնային Ղարաբաղ ինքնավար մարզը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Դա բլեֆ է, որն անում է Ալիեւը։  ԼՂԻՄ ժողովուրդը 88 թվականին սկսել է իր պայքարն անկախության համար ու մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ ինքնորոշման պայքարը ավարտվի հաղթանակով, իսկ հաղթանակը ԼՂ ժողովրդի պարտադիր կամարտահայտության իրականացումն է, որի արդյունքում ԼՂ ժողովուրդը ինքը կորոշի իր ճակատագիրը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ