News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եվրամիության կազմից դուրս գալու մասին Մեծ Բրիտանիայի որոշումից հետո ԱՄՆ-ն կորցնում է ԵՄ-ի վրա դիվանագիտական ազդեցության լծակները: Այս մասին գրում է The New York Times-ը:

Նշվում է, որ երկար ժամանակ Բրիտանիան անվտանգության, հետախուզության եւ առեւտրի ոլորտներում ԱՄՆ-ի ամենահուսալի եվրոպական գործընկերն էր:

NYT-ը գրում է, որ Brexit-ն Արեւմուտքի համար ամենաանհաջող շրջանում անցկացվեց. ԱՄՆ-ն ու դաշնակիցները Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցման, ՆԱՏՕ-ի ամրապնդման, սիրիական ճգնաժամը կարգավորելու, ԵՄ-ԱՄՆ առեւտրային համաձայնագիր կնքելու միջոցներ են փնտրում: Բացի այդ, ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կասկածի տակ դրեց նաեւ ԱՄՆ-ի երկարաժամկետ ծրագիրը, որի համաձայն՝ եվրոպական տարածաշրջանում եւ Մերձավոր Արեւելքում ԵՄ-ի դերն աստիճանաբար պետք է աճի, իսկ Վաշինգտոնը՝ ավելի շատ կենտրոնանա Ասիայի ուղղությամբ:

Ըստ Gazeta-ի, ԱՄՆ-ն ստիպված կլինի նոր ռազմավարություն մշակել: Եթե նախկինում Վաշինգտոնը չէր ծրագրում լուրջ քայլեր ձեռնարկել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերանայման համար, ապա հիմա այդ աշխատանքի համար մի քանի տարի կպահանջվի:

Հոդվածի հեղինակները մտորում են, թե ո՞ր երկիրը կարող է Եվրամիությունում փոխարինել Մեծ Բրիտանիային որպես ԱՄՆ-ի առանցքային գործընկեր, հանգելով եզրակացության, որ հստակ թեկնածու չկա. մեծ պետությունները պատրաստակամություն չեն հայտնում, իսկ ՆԱՏՕ-ի նոր անդամները, օրինակ՝ Լեհաստանը, բավականաչափ ազդեցություն չունեն ԵՄ-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ