Մեծ Բրիտանիայից եվրոհանձնակատար Ջոնաթան Հիլլն իր պաշտոնը կլքի հուլիսի 15-ին: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը, հայտնում, է ՏԱՍՍ-ը:
«Մենք բարձր ենք գնահատում հանձնակատար Հիլլի աշխատանքը եւ ափսոսանքով պետք է հայտնենք, որ նա իր պաշտոնը կլքի հուլիսի 15-ին: Նրա լիազորությունները կստանձնի Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը», - հայտնել է նա: