News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայտնի է, որ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշում է կայացրել ընթացիկ տարվա օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու մասին: Բնակիչ բաժանորդների համար ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային սակագինը կնվազի 2.58 դրամով՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց: Արդյունքում ցերեկային ժամերին էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 5.3%-ով, գիշերային ժամերին՝ 6.7%-ով: Թվում է՝ սպառողները պետք է միայն ուրախանան, որ կարող են տնտեսել էլեկտրաէներգիայի համար:

Բայց եթե դիտարկենք վերջին տարիներին սակագների կտրուկ աճը, այս «առատաձեռն պարգեւն» ընդամենը խորհրդանշական զիջում է սպառողներին: Համեմատության համար դիտարկենք 2010-2016 թվականներն ընկած ժամանակահատվածը՝ առաջին եռամսյակի կտրվածքով: Եվ այսպես, նշված վեց տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինն ավելացել է ավելի քան 1.6 անգամ, գիշերայինը՝ գրեթե 2 անգամ: Ինչպես տեսնում ենք՝ սակագինը բարձրացնելիս ՀԾԿՀ-ն խղճուկ տոկոսներով չի առաջնորդվել:

Արդյունքում միայն սակագնի բարձրացման հաշվին եւ միայն բնակչության մասով «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ-ի գերեկամուտը կազմել է շուրջ 20 մլն դոլար: Առաջին հայացքից գումարն այնքան էլ մեծ չէ մենաշնորհ ունեցող ընկերության համար: Բայց հիշեցնենք, որ սա միայն մեկ եռամսյակի ցուցանիշն է: Նաեւ հաշվի առնենք, որ մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալներում բնակչության մասնաբաժինը կեսից էլ պակաս է (ընթացիկ տարվա առաջին եռամսյակում՝ 42%): Այնպես որ՝ մեկ տարվա ընթացքում գերեկամուտը կարող է գերազանցել 100 մլն դոլարը:

Հայտնի է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման օգտին ներկայացվող փաստարկներից մեկը Հայաստան ներկրվող բնական գազի թանկացումն էր, որն օգտագործում են մեր ՋԷԿ-երը: Այդ ոլորտում մենաշնորհ ունեցող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր հնարքներն ունի սակագներում:

Վերոնշյալ ժամանակահատվածում ռուսական գազի գինն աննշան է աճել. 154 դոլարից հասել է 165 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց: Այսինքն՝ «ընդամենը» 7%-ով: Նույն ժամանակահատվածում բնակչության համար բնական գազի սակագինը 96 դրամից հասել է 156 դրամի՝ մեկ խորանարդ մետրի դիմաց, այսինքն՝ ավելի քան 1.6 անգամ (!):

Բանն այն է, որ նշված ժամանակահատվածում Ռուսաստանը բազմիցս բարձրացրել է Հայաստան մատակարարվող բնական գազի գինը: Դա, իր հերթին, հանգեցրել է մանրածախ սակագնի աճին: Սակայն մաքսային արժեքի նվազման հետեւանքով մանրածախ սակագինը չի նվազել:

Նույն պատկերն է խոշոր սպառողների, այդ թվում ՋԷԿ-երի համար սահմանված բնական գազի սակագնի պարագայում: Բնական գազի մաքսային գնի եւ մատակարարվող գազի սակագնի հարաբերակցությունը հասնում է 1.7 անգամի: Հայտնի է, որ գեներացնող կայանների շրջանում ամենաբարձր ինքնարժեքն ունի (այստեղից՝ նաեւ թողարկման գինը) հենց ՋԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիան:

Այսպես, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հրազդան ՋԷԿ-ի հոսանքի սակագինը հասել է 42.9 դրամի՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց: Համեմատության համար նշենք, որ ՀԱԷԿ-ի սակագինը կազմել է 5.5 դրամ՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց: Նշենք, որ սակագնին ավելանում է նաեւ, այսպես կոչված, «հզորության համար վճարը», ինչի արդյունքում մատակարարվող էլեկտրաէներգիայի արժեքը զգալիորեն ավելանում է:

Եվ այսպես, երկու մենաշնորհատերերն առանց խոչընդոտի իրենց բաժանորդներից գումար են շորթում: Բայց քաղաքացիների պահանջները միայն սակագներով չեն սահմանափակվում: Մեկ օրինակ. բազմաբնակարան շենքերում հաշվիչները մուտքեր տանելուց հետո դրանց ցուցանիշների նկատմամբ վերահսկողությունը զգալիորեն բարդացել է: Այդ պատճառով բնակչության շրջանում համառորեն լուրեր են տարածվում, որ կիլովատտ-ժամերն իրականից ավելի են գրանցում:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Ամենաշատ