News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահի հայտարարությունն ընդամենը իր ցանկությունն է: Այս մասին այսօր` հունիսի 27-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե չի կարծում, որ պետք է վստահության մեխանիզմներ կիրառվեն:

«Եթե դրա մասին խոսվեր, այլ ոչ թե այն, ինչ խոսվել է բանակցությունների ժամանակ, դա կհրապարակվեր: Սրանից արդեն բխում է, որ պարոն Ալիեւի համար երեւի ոչ ձեռնտու ընթացք է ստացել բանակցությունը, սա երեւում է իր մի քանի արտահայտությունից»,-ասաց Արմեն Ռուստամյանը:

Ըստ Ռուստամյանի` պարզ երեւում է, որ Ալիեւին ձեռնտու չէ շփման գծի երկայնքով հետաքննության մեխանիզմներ ամրագրվեն, Ալիեւը պատրաստվում է հետագայում նորից խախտել հրադադարը եւ չի ուզում, որ դա արձանագրվի միջազգային կառույցերի կողմից:

«Ալեւը նորից չի հասկացել, որ քանի դեռ Ղարաբաղի անկախ կարգավիճակը չի լուծվում, անիմաստ է խոսել որեւէ զիջման, փոխզիջման մասին: Հիմա ինքը վերադարձել է Բաքու եւ նման հայտարարություններ է անում: Առաջին անգամը չէ, որ ականատես ենք լինում` բանակցային սեղանի շուրջ մի գործընթաց է լինում, վերադառնալուց հետո Ադրբեջանը փորձում է վերականգնել իր նախկին դիրքորոշումը: Վստահ եմ, որ դա անում է իր ներքին սպառման համար»,- նշեց Ռուստամյանը: Ըստ դաշնակցական պատգամավորի` Ադրբեջանը երկակի խաղ է խաղում, մի կողմից իբրեւ բանակցում է, մյուս կողմից պատերազմի է պատրաստվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ