News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԵԱՏՄ-ից բացի առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից  Հայաստանի համար ամենահետաքրքիր երկրներից են ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Վրաստանը: Այս մասին Banks.am-ի հետ զրույցում ասել է ԱԳ նախարարի տնտեսական հարցերով տեղակալ Ռոբերտ Հարությունյանը։

<Ապրիլին Երեւանում տեղի է ունեցել հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստ: Հիմա մեր գործընկերների հետ քննարկում ենք հնդկական ապրանքներն Իրանով, Հայաստանով դեպի Եվրոպա արտահանելու հնարավորությունը: Կա նախնական պայմանավորվածություն առ այն, որ մենք կփորձարկենք ապրանքների տեղափոխումը ՝ Հնդկաստան - Բանդարաբազ- Մեղրի- Բաթումի երթուղիով: Ուզում ենք հասկանալ փոխադրման ծախսը, ժամանակը, հնարավոր խնդիրները, որպեսզի հնդիկ գործարարներին ներկայացնենք այդ ուսումնասիրության արդյունքները>,- ասել է նա։

Փոխնախարարի խոսքով՝ գերակա ուղղություններ են նաեւ Իրանը եւ Վրաստանը:

<Վրաստանի մասով մենք մի փոքր պասիվ ենք: Հստակ է, որ Վրաստանում թուրքական եւ ադրբեջանական կապիտալ կա, եւ դա իր ազդեցությունն է թողնում: Մենք պետք է փորձենք տնտեսապես այնպես զարգացնել մեր հարաբերությունները Վրաստանի հետ, որ փոխհատուցենք այդ բացը: Իմ կարծիքով` Վրաստանի հետ մենք կարող ենք տարածաշրջանային ծրագրեր իրականացնել, օրինակ՝ համատեղ արտադրություն մշակել: Եթե մենք ունենք լավ հարաբերություններ ԵԱՏՄ երկրների, Իրանի, Չինաստանի հետ, ապա դա կարող է հետաքրքրել վրացիներին՝ համատեղ արտադրանքն այդ երկրներ արտահանելու համար: Որոշ քննարկումներ այս մասով արդեն ունեցել ենք: Ուզում ենք գտնել եզրեր այդ ծրագրերի համար>,- ասել է փոխարտգործնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
«Էդվանստ այթի տեքնոլոջիս»-ը և «Քորասոֆթ Սոլուշնս»-ը ներառվեցին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում
«Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների...
Կառավարությունը սահմանեց թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում ընդունեց որոշում, որով...
2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի. Կառավարությունը կսուբսիդավորի մեկ քմ-ի դիմաց 206 դրամից 5,5 դրամը
Ըստ այդմ, 2024-ի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա...
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ...
Ամենաշատ