Հունիսի 26-ին, ժամը 02.40-ին, «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երեւանի Մայրաքաղաքային խճուղու թիվ 139 հասցեի մոտ կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոաշտարակին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «BYD»-ի վարորդը, ուղեւոր 31-ամյա Մառլեն Պետրոսյանը, եւ ավտոաշտարակի վրա աշխատող 24-ամյա երիտասարդը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Մառլեն Պետրոսյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: