Երեւան-Էջմիածին ճանապարհին հունիսի 26-ին տաքսու վթարի հետեւանքով մահացած ուղեւորը՝ 31-ամյա Մառլեն Պետրոսյանը, Քառօրյա պատերազմի կամավորներից էր: Այս մասին NEWS.am-ին ասաց ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ նշելով, որ նա իր ջոկից է եղել:
«Պոստերից չ իջել առաջին օրվանից: Ջաբրաիլի պոստերից մեկը իրա անունով ենք կոչել՝ Մառլենավան»,- նշեց Առաքել Մովսիսյանը:
Մառլեն Պետրոսյանն ամուսնացած չէր:
Նշենք, որ նա Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ էր, ընկերոջ՝ 27-ամյա Ռոման Բուդաղյանի հետ տուն վերադառնալու ճանապարհին են եղել, երբ Երեւան-Էջմիածին ճանապարհին ավտոմեքենայով բախվել են ճանապարհի արգելապատնեշին, այնուհետեւ ավտոաշտարակին: Մառլեն Պետրոսյանը տեղում մահացել է, Ռոման Բուդաղյանը՝ հիվանդանոցում, ուշքի չգալով: