News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այցելել է Սիրիական արաբական բանակի՝ Դամասկոս նահանգի Արեւելյան Գուտա շրջանի առաջնագծի զորամասեր: ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ, նա Հարաբու եւ Մարջ աս-Սուլթան շրջանների դիրքերում զրուցել է զինվորականների հետ:

Նախագահն անձամբ է ծանոթացել, թե ինչպես են զինծառայողները հաջողությամբ պայքարում ահաբեկչական կազմակերպությունների դեմ, որոնք տարբեր հանցագործություններ են իրականացնում տեղի խաղաղ բնակչության դեմ: Ասադն ընդգծել է, որ Սիրիական բանակի կողմից իրականացվող հերոսական գործողությունները նոր, փառավոր էջ են գրում Սիրիայի պատմության մեջ՝ ահաբեկչության դեմ պայքարում եւ հանուն երկրի ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության պահպանման:

Զինվորներն իրենց հերթին հաստատել են, որ շարունակելու են պայքարել՝ մինչեւ հաղթանակ, մինչեւ սիրիական վերջին թիզ հողի ազատագրումը: Սիրիայի նախագահը Մարջ աս-Սուլթան օդանավակայանում ճաշել է զինվորների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ