News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին ուղղված իր ուղերձում ցավակցություն է հայտնել Սու-24 կործանիչի օդաչուի մահվան կապակցությամբ: Նամակի տեքստը հրապարակվել է Ռուսաստանի նախագահի կայքում: 

Փաստաթղթում ասված է, որ Ռուսաստանը Թուրքիայի համար ընկեր է եւ ռազմավարական գործընկեր, որի հետ թուրքական իշխանությունները չէին ցանկանա փչացնել հարաբերությունները: 

«Մենք երբեք ցանկություն եւ ակնհայտ նպատակ չենք ունեցել` խոցելու Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ինքնաթիռը», — ընդգծված է հաղորդագրության մեջ: 

Էրդողանը նաեւ հայտնել է, որ թուրքական կողմը ռուս օդաչուի մարմինը վերցրել է սիրիացի ընդդիմադիրներից եւ այն Թուրքիա է տեղափոխել, որտեղ  «ռուս-թուրքական հարաբերություններին վայել մակարդակում» անցկացվել են բոլոր նախահուղարկավորային պրոցեդուրաները: 

«Ես ուզում եմ եւս մեկ անգամ իմ կարեկցանքը եւ խորը ցավակցությունը հայտնել ռուսաստանցի զոհված օդաչուի ընտանիքին եւ ասում եմ. ներողություն: Ամբողջ սրտով կիսում եմ նրանց ցավը: Ռուսաստանցի օդաչուի ընտանիքին մենք ընկալում ենք որպես թուրք ընտանիքի: Ցավը մեղմելու եւ հասցված վնասի ծանրությունը թեթեւացնելու համար մենք պատրաստ ենք ցանկացած նախաձեռնության», — ասված է ուղերձում:

Բացի այդ, տեքստում նշված է, որ Թուրքիայի քաղաքացու նկատմամբ,  «որի անունը կապվում է ռուսաստանցի օդաչուի մահվան հետ», սկսվել է եւ վարվում է դատական հետաքննություն:

Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունները վատացել էին 2015-ի նոյեմբերին, երբ թուրքական ՌՕՈՒ-ն Սիրիայի երկնքում ռուսական Սու-24 ինքնաթիռ էր խոցել, ինչպես նաեւ ինքնաթիռից թռած օդաչու Օլեգ Պեշկովի սպանությունից հետո: Թուրքական կողմը բազմիցս հայտնել է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին, սակայն նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծում էր, որ դա հնարավոր է այն բանից հետո միայն, երբ Անկարան ներողություն կխնդրի տեղի ունեցածի համար: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ