News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Օսվենցիմում Ֆրանցիսկոս պապից ազդեցիկ խոսքեր են սպասում ոչ միայն անցյալի, այլեւ ներկայի մասին: Լեհական Oswiecim Online պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է համակենտրոնացման ճամբարի հուշահամալիրի տնօրեն Պյոտր Ցիվինսկին:

Ֆրանցիսկոս պապը թանգարան է այցելելու հուլիսին՝ կապված Կրակովում նախանշված Երկտասարդության համաշխարհային օրերի հետ:

Հռոմի պապը լինելու է այնտեղ, որտեղ 75 տարի առաջ կաթոլիկ հոգեւորական Մաքսիմիլիան Կոլբեն կյանքը զոհեց բանտարկյալ Ֆրանտիշեկ Գայովնիչկայի համար, որին մահվան էին դատապարտել բանտարկյալներից մեկի փախուստի համար:

Պապը կլինի համակենտրոնացման ճամբարի երկու հատվածներում էլ, կայցելի նաեւ հայրր Կոլբեի զոհվելու վայրը:

«Մեծ անհամբերությամբ եմ սպասում այդ այցին»,- հայտարարել է Ցիվինսկին: Նա հիշեցրել է, որ Պապը մի քանի անգամ խոսել է մեծ հանցագործության մասին, այդ թվում՝ Երուսաղեմի Յադ Վաշեմ ինստիտուտում:

«Գիտեմ, որ Ֆրանցիսկոս պապը համառոտ եւ հստակ է արտահայտվում՝ հաշվի առնելով մարդկանց ավելի մոտ եկեղեցու նրա տեսլականը: Հույս ունեմ, որ դրանք զորավոր խոսքեր կլինեն, որոնք կմնան մեր հիշողության մեջ: Ամենայն հավանականությամբ, Պապի ուղերձը չի սահմանափակվի անցյալով, նա նաեւ հարցեր կուղղի այն մասին, թե այդ հիշողությունն ինչպես է վճռում մեր այսօրվա եւ վաղվա օրը»,- հավելել է Ցիվինսկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ