Երեւանում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հունիսի 26-ին ուշ երեկոյան Երեւանյան լճի մոտ գտնվող մի հյուրանոցում հայր ու որդի վեճի են բռնվել մի երիտասարդ աղջկա հետ, որի ժամանակ հարվածներ հասցրել կնոջը:
Միջադեպի ականատեսները դիմել են իրավապահներին, որից հետո նշված վայրից բերման են ենթարկել 24-ամյա եւ 50-ամյա տղամարդկանց Ավելի ուշ պարզվել է`նրանք հայր եւ որդի են:
Թե ինչի պատճառով են կողմերը վիճել, հանգամանքները պարզվում են: Մեր տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից: