News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանական արքայազն Ուիլյամը, նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը եւ եղբայրը՝ արքայազն Հարրին, վերանորոգել են Քենսինգթոնյան պալատի այն բաժինը, որտեղ ժամանակին բնակվել է արքայադուստր Դիանան:

Հիմա բնակարանը որպես գրասենյակ կծառայի նրանց համար, ովքեր օգնում են իրականացնել, այսպես կոչված, Տրիոյի բարեգործական նախաձեռնությունները: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով IOL-ը:

Արքայազններն այս բնակարանում են անցկացրել մանկությունը: Երկու տարի տեւած վերանորոգումից հետո այն դարձել է «Տրիո» անունով հայտնի թագավորական ընտանիքի երեք անդամների՝ Հարրիի, Ուիլյամի եւ Քեյթի բարեգործական նախաձեռնությունների կենտրոնը:

Քեյթի եւ Ուիլյամի լոնդոնյան պաշտոնական նստավայրը նույնպես Քենսինգթոնյան պալատում է: 2011 թվականին դրա վերանորոգման համար պետբյուջեից 4.5 մլն ֆունտ սթեռլինգ է ծախսվել (5.95 մլն դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ