News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եթե Ադրբեջանը նախընտրում է փուլային տարբերակը, ապա թող ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, իսկ մյուս բոլոր հարցերը կքննարկվեն հետագայում: Այս  մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, Ադրբեջանը, ցավոք, չի հրաժարվել Ղարաբաղի հիմնախնդրի փուլային լուծման մոտեցումից: «Բայց հարց է առաջանում. եթե Ադրբեջանն իսկապես շահագրգռված է հակամարտության լուծմամբ, ինչո՞ւ է պնդում փուլային տարբերակի հարցում: Եթե ադրբեջանական կողմը փուլային տարբերակն է նախընտրում, այդ դեպքում թող ճանաչի ԼՂՀ անկախությունը եւ փուլային կարգավորման համար ճանապարհ բացի: Դա Ադրբեջանի կառուցողական մոտեցման վառ օրինակ կլինի»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:

Բայց հայտարարությունը, որ Բաքուն ԼՂՀ անկախության ճանաչման հնարավորություն չի տեսնում, խոսում է այն մասին, որ Բաքվի քաղաքականություն ուղղված է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի փուլային կլանմանը: «Դա լուրջ չէ»,- փաստեց Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ զինծառայողների համար կառուցված շենքի բացման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին ներկայացրել է խնդրի լուծման իր կտրուկ եւ ագրեսիվ տեսլականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ