News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներողությունը Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հերթական փորձն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների գիտաշխատող, քաղաքագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:

Նրա խոսքով, թուրքական տնտեսությունն իսկապես տուժել է ռուսական պատժամիջոցների հետեւանքով: «Այս դեպքում դրանք բավական ցավոտ էին: Ներկայում Անթալիայում հարյուրավոր հյուրանոցներ են վաճառվում: Բացի այդ, մեծապես տուժել է Թուրքիայի շինարարական ոլորտը, քանի որ ստիպված էին հրաժարվել թուրքական կողմի համար շահավետ պատվերներից: Տուժեց նաեւ թեթեւ արդյունաբերությունը: Անկեղծ լինենք. հետխորհրդային տարիներին Թուրքիան Ռուսաստանի թեթեւ արդյունաբերական արտադրանքի հիմնական մատակարարն էր»,- նշեց Վիկտոր Նադեին-Ռաեւսկին: Բացի այդ, «Թուրքական հոսք» նախագիծը, որը սառեցվեց, Աքքույուի ԱԷԿ-ի շինարարությունը, որը նույնպես սառեցվեց:

Նա հիշեցրեց, որ թուրքերը, իհարկե, բազմիցս են փորձել երկխոսություն սկսել, բայց Ռուսաստանը ցանկություն չի հայտնել, քանի դեռ չեն կատարվել ռուսական կողմի պայմանները:

«Այսպիսով՝ քայլն արված է, Ռուսաստանի արձագանքից է կախված հարաբերությունների վերականգնման հնարավորությունը, բայց, իմ կարծիքով, Ռուսաստանի եւ Թուրքիայի բարեկամական հարաբերությունների լիարժեք վերականգնում մոտ ապագայում հազիվ թե տեղի ունենա»,- ամփոփեց թուրքագետը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը նամակ է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում ներողություն է խնդրում ռուսական Սու-24 ռմբակոծիչը խոցելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ