News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Թուրքական հոսք» գազատարի նախագիծը շահավետ է ինչպես Մոսկվայի, այնպես էլ Անկարայի համար. հատկապես Թուրքիայի, քանի որ այն վերածվում է գազի առեւտրի շատ կարեւոր գործոնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների գիտաշխատող, քաղաքագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:

Ըստ նրա, թուրքերի համար դա ամենեւին վերջին տնտեսական հարցը չէ: ««Թուրքական հոսք» նախագծի եւ իր տարածքով ռուսական էներգակրի մատակարարումների շնորհիվ Թուրքիան վերածվում է տնտեսական հանգույցի: Տեսնենք, թե ինչ նկատի ուներ Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ ասելով, որ իրենք պատրաստ են վնասի փոխհատուցման հարցում ցանկացած նախաձեռնության»,- նշեց թուրքագետը:

Հիշեցնենք, որ ռուսական Սու-24 օդանավը խոցելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ներողություն խնդրելուց հետո «Գազպրոմ»-ի ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը հայտարարեց, որ ընկերությունը բաց է «Թուրքական հոսք»-ի կառուցման նախագծի շուրջ Թուրքիայի հետ երկխոսելու հարցում:

«Թուրքական հոսք»-ը գազատարի նախագիծ է, որը ծրագրվում է անցկացնել Սեւ ծովի հատակով՝ Անապայի շրջանից Թուրքիա: Այնուհետեւ ենթադրվում էր Թուրքիայի եւ Հունաստանի սահմանին գազային հանգույց կառուցել, որտեղից գազը պետք է ուղղվեր եվրոպական երկրներ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ