News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Standard & Poor's միջազգային վարկանիշային գործակալության ղեկավարությունը որոշում է կայացրել ազգային եւ օտարերկրյա արժույթով Մեծ Բրիտանիայի երկարաժամկետ վարկային վարկանիշը նվազեցնելու մասին՝ հասցնելով «АА»-ի՝ մինչեւ բարձրագույն «ААА» մակարդակի բացասական կանխատեսմամբ: Այս մասին գրում է Gazeta-ն:

«Վարկանիշի նվազեցումը մեր կարծիքի արտացոլումն է այն մասին, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը բացասական ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա ընդհանրապես, ՀՆԱ-ի աճի եւ բյուջեի հավասարակշռության վրա՝ մասնավորապես»,- նշել են գործակալության վերլուծաբանները:

Ավելի վաղ Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը որոշել էր Մեծ Բրիտանիայի վարկային վարկանիշի կանխատեսումը նվազեցնել՝ հասցնելով «բացասականի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ