News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից իր աշխատակցին՝ Արմեն Իսրայելյանին առեւանգելու՝ «ՀԺ»-ի հրապարակումների հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ մի քանի դրվագներով:

Մասնավորապես, քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասին առաջին եւ 7-րդ կետերով (մարդուն առեւանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով), ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (շորթում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) եւ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):

Մեր այս տեղեկությունները երեկ հաստատեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը՝ հավելելով, որ կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, որը 2002 թվականից աշխատել է պատգամավորն պատկանող ընկերություններից մեկում, պնդում էր, որ Ալեքսանյանն իրեն ունեցվածքից զրկել է՝ տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ