News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2017-2018 թթ. համար ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների ընտրությունը կկայանա հունիսի 28-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդաամներին ընտրում է Գլխավոր վեհաժողովը: Ընտրվելու համար պետությունը պետք է ԳՎ–ից ստանա ձայների երկու երրորդը՝ 193 ձայներից 129-ը: Խորհրդի ոչ մշտական անդամների տեղերը բախշվում են ըստ տարածաշրջանային խմբերի՝ Աֆրիկայի, Ասիական Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, Լատինական Ամերիկայի, Արեւելյան Եվրոպայի երկրներ:

ՄԱԿ-ի ԱԽ կազմում 15 պետություն կա՝ 5 մշտական ու 10 ոչ մշտական անդամ, որոնք ընտրվում են երկու տարով: Այս պահին ԱԽ կազմում են Անգոլան, Վենեսուելան, Եգիպտոսը, Իսպանիան, Մալայզիան, Նոր Զելանդիան, Սենեգալը, Ուկրաինան, Ուրուգվայը, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ մշտական անդամ են:

2017 թվականից Խորհրդից դուրս եկող Մալայզիայի տեղի համար Ասիական խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից պայքարելու են Ղազախստանն ու Թաիլանդը: Ղազախստանը այն 68 պետություններից մեկն է, որոնք դեռ ոչ մի անգամ չեն եղել ԱԽ կազմում: Թաիլանդը ընտրվել էր 1985-1986 թթ ժամանակաշրջանում:

 Խորհրդում երկու տեղ կազատվի հունվարի 1-ից արեւելաեվրոպական պետությունների ու այլ միավորումների խմբում՝ Իսպանիայի ու Նոր Զելանդիայի հեռանալուց հետո: Այդ տեղերին հավակնում են Իտալիան, Նիդեռլանդները ու Շվեդիան: Իտալիան ընտրվել է ԱԽ-ում վեց անգամ: Նիդեռլանդները՝ հինգ անգամ, Շվեդիան՝ երեք անգամ:

Եթովպիան ու Բոլիվիան դարձել են իրենց խմբերի միակ թեկնածուները, եւ համապատասխանաբար կփոխարինեն Անգոլային ու Վենեսուելային, որոնց անդամությունը ԱԽ-ում սպառվում է 2016-ի դեկտեմբերի 31-ին:

Գալիք ընտրությւոնները առաջինն էին ԱԽ ընտրության գրաֆիկի փոփոխությունից հետո: Ավանդաբար քվեարկությունը կատարվում էր աշնան վերջին: Սակայն ըստ ՄԱԿ ԳՎ կողմից ավելի վաղ ընդունված որոշման, ԳՎ 70-րդ նստաշրջանից սկսված՝ ԱԽ-ում ընտրությունները կատարվում են հունիսին: Այսպիսով, ԱԽ ընտրված անդամները կունենան վեց ամիս աշխատանքին պատրաստվելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը ՄԱԿ-ում արգելափակել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների վերահսկման մեխանիզմը
Չինաստանը քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել, թեև որոշիչ է եղել Ռուսաստանի վետոն...
Լիբանանը բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ երկրի հարավում Իսրայելի հարվածների կապակցությամբ
Արտաքին գործերի նախարարությունը Նյու Յորքում ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցչություն է ներկայացրել բողոքի տեքստը…
ՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել
Որոշումը հրապարակվել է դատարանի կայքում՝ ի պատասխան Հարավային Աֆրիկայի հրատապ միջնորդության...
Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Բացի նրանից, որ Հայաստանը կանխարգելման առումով դասագրքային օրինակ է, ես նաև համոզված եմ, որ երկիրն ունի քաղաքակրթական ներուժ, ինչպես նաև դեռևս...
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Ամենաշատ