News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մոսկվայի քաղաքային դատարանը հունիսի 28-ին կքննի գործարար Լեւոն Հայրապետյանի դատավճիռը, որին դատապարտել են 700 հազար դոլար յուրացնելու մեղադրանքով։ Ավելի վաղ դատական նիստը հետաձգվել էր բողոքի փաստարկները լրացուցիչ քննելու համար, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Միաժամանակ Հայրապետյանի փաստաբանը վերաքննիչ մարմնին ներկայացրել էր մշակույթի, արվեստի, Մոսկվայում հայկական սփյուռքի, «Վստահություն» նախագահական ակումբի եւ այլոց դիմումները, որոնցում խնդրվում է Հայրապետյանի համար սահմանե այնպիսի պատիժ, որը կապ չունի ազատազրկման հետ։ Բացի այդ, փաստաբանները նշել են, որ գործարարը բարեգործ է եւ մեծաքանակ բարեգործություն էր արել, որոնց թվում՝ Ռուսաստանում օլիմպիական շարժման եւ Ղրիմում հայկական մշակույթի զարգացման մեջ ունեցած ավանդը։

Ավելի վաղ Զամոսկվորեցկի դատարանը գործարարին մեղավոր է ճանաչել՝ Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից՝ Թամարա Իզմեստեւայից 700 հազար դոլար գողանալու համար ու նրան դատապարտել չորս տարվա աազատազրկման: Նաեւ դատարանը Հայրապետյանից տուժածի օգտին 20.850 մլն ռուբլի է գանձել:

Քննությունը ու դատարանը պարզել են, որ գործարարը դատապաշտպան Սերգեյ Անտոնովի հետ միասին Թամարա Իզմեստեւայից 700 հազար դոլար է վերցրել՝ ասելով որ դրանով կփորձեն մեղմել նրա որդու դատավճիռը,ինչը սակայն չեն կարողացել անել:

Ձեռներեցը սկզբում կալանավորվել է, իսկ հետո խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով: Անցած տարվա սեպտեմբերի 16-ին քննիչը ազատել էր նրան՝ երկրից դուրս չգալու պարտավորությամբ, քանի որ կալանքի տակ պահելու օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը սպառվել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստուգում են գործարարի մահվան մեջ թույնի առկայությունը
Փաստաբանները հույս ունեն, որ քննությունը կպարզի պարոն Հայրապետյանի թունավորման հանգամանքները, ինչի մասին մահվան նախօրեին հայտնել էր եղբորը…
Լեւոն Հայրապետյանին կհուղարկավորեն Մոսկվայի հայկական գերեզմանատանը
Հայ գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ին Մոսկվայի Հայկական եկեղեցում…
Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով լիազոր․ Փրկվել է Լեւոն Հայրապետյանի կյանքը
Նա ուներ շաքարախտ ու վերջերս վիրահատության էր ենթարկվել․․․
Հայրապետյանին տեղափոխել են այլ կալանավայր. իրավապաշտպանն ահազանգում է սարսափելի պայմանների մասին
Սարսափելի պայմաններում նստած է ինքը Մորդովիայում...
ՀՀ օմբուդսմենը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լեւոն Հայրապետյանի հարցը. խոսնակ
Օրեր առաջ՝ հուլիսի 4-ին, Վերին Լարս անցակետում առաջացած խնդրով ռուսաստանյան իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ եւս…
Լեւոն Հայրապետյանի համար շարունակական ցույցեր եւ նստացույցեր են լինելու. իրավապաշտպան
Պետական պատվեր է...
Ամենաշատ