News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պարզվում է, որ տանն աշխատելը գրասենյակում աշխատանքից ավելի օգտակար է: Այդ մասին հայտնել են աշխատանքի տեղավորման մեջ մասնագիտացած TinyPulse ընկերության փորձագետները: 

Հետազոտողները հարցեր են տվել  մոտ հինգ հարյուր ֆրիլանսերի եւ երկու հարյուր հազար գրասենյակային աշխատողի: Հարցման ընթացքում մասնակիցները հարցերի են պատասխանել աշխատանքից բավարարվածության, ինչպես նաեւ արդյունավետության վերաբերյալ: Բացի այդ, բոլոր փորձարկվողներին խնդրել են գնահատել իրենց աշխատանքի արդյունավետությունը եւ աշխատունակությունը:  

Արդյունքում պարզվել է, որ տանն աշխատող մարդիկ ավելի բավարարված են եղել իրենց աշխատանքից եւ իրենց ավելի երջանիկ են համարել: Երջանկության սանդղակի համաձայն, ֆրիլանսերները   8,1 միավոր են հավաքել, իսկ գրասենյակային աշխատողները`   7,42:

Հեռակա աշխատողներն ինքնագնահատականի ավելի բարձր ինդեքսներ են ցուցադրել, ինչպես նաեւ դեպքերի 90 տոկոսում իրենց կոչել են բարձր արդյունավետությամբ աշխատողներ, հայտնում է Informing-ը:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ