News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արցախյան քառօրյա պատերազմում զոհված 30-ամյա Անդրանիկ Գրիգորյանը ընտանիքի հետ վերջին անգամ ապրիլի 1-ին էր խոսել. զանգել էր մայրիկին եւ կատակել. «Էդ օրը լավ տրամադրություն ուներ, ասում էր՝ մամա զանգել եմ մի քիչ հոգուդ հետ խաղամ: Ոչինչ չասաց սահմանի լարվածության մասին, ամեն ինչ լավ էր մոտը, բայց դա նրա վերջին զանգն էր, էլ չզանգեց...»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմում է Անդրանիկ Գրիգորյանի մայրը՝ 50-ամյա տիկին Զինան:

Անդրանիկ Գրիգորյանն արդեն 3 տարի է՝ պայմանագրային զինծառայող էր. ավարտել էր ծառայությունը եւ նորից գնացել սահման՝ հայրենիքը պաշտպանելու: Հերոսի մայրը հպարտությամբ ու կարոտով է պատմում որդու մասին. «Անդրեյն ուրիշ էր, շատ էր սիրում ընտանիքը, հայրենիքը... ամեն ինչ անում էր երկուսի համար էլ: Բանակում ծառայելու ընթացքում ոտքը վիրավորվել էր, բայց էլի որոշեց գնալ սահման, մեզ մի քիչ ոտի կանգնացրեց ու էլի գնաց...»:

Հերոսի բազմանդամ ընտանիքը բնակվում է Արցախի Հադրութի շրջանի Հայկավան գյուղում: Մայրը, 2 անչափահաս քույրերը, կինը եւ 2 որդիներն ապրում են կիսաքանդ տանը՝ մութ ու խոնավ պայմաններում: Անդրանիկի զոհվելուց հետո, մոր ուսերին է ծանրացել երկու անչափահաս աղջիկներին, թոռներին ու հարսին պահելու հարցը. ընտանիքն ունի հանապազօրյա հացի, հագուստի, կենցաղային մինիմալ պայմաններ ունեցող տուն ունենալու կարիք: Անդրանիկի 9 ամսական եւ 2 տարեկան երեխաները՝ Մարատն ու Գոռն ամեն օր կանգնած են նորմալ սնվելու եւ հագնվելու խնդրի առաջ, իսկ հերոսի երկու անչափահաս քույրերը ստիպված են մոր հետ աշխատել՝  մոր հոգսերը փոքր-ինչ թեթեւացնելու համար: Բայց ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Անդրանիկի երազանքն ուրիշ էր՝ քույրերին ուսման տալը...

Տիկին Զինան, Անդրանիկի կինը՝ Նինան,  մինչեւ ապրիլի  10-ը որոնումների մեջ էին՝ չէին կարողանում կապվել Անդրանիկի հետ, ոչ ոք նրա մասին որեւէ տեղեկություն չէր հաղորդում, բայց նրանք իրենց հույսը չէին կորցնում՝ Անդրանիկը ողջ է, նա կվերադառնա, սակայն,  իրականությունն ավելի դաժան էր. ապրիլի 10-ին ընտանիքը  տեղեկացավ, որ Անդրանիկի մարմինը թշնամին փոխանցել է հայկական կողմին: Տիկին Զինան անձամբ էր գնացել ճանաչելու որդու խոշտանգված մարմինը...

Անդրանիկ Գրիգորյանի ընտանիքին օգնել ցանկացողները կարող են դրամական օգնություն ուղարկել Անդրանիկի կնոջ՝ Նինա Աղաջանյանի անվամբ բացված հաշվեհամարին՝

Բանկ՝ Հայբիզնեսբանկ

11500358141681 (ՀՀ դրամ)

11500396877968 (ԱՄՆ դոլար)

11500977446074 (ռուսական ռուբլի)

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ