News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ եւ Ucom ընկերության աջակցությամբ հունիսի 22-24-ը թվով 12«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ են բացվել Շիրակի եւ Արագածոտնի մարզերում: Շիրակի մարզում լաբորատորիաները գործում են Գյումրիի «Ընտանիք կենտրոնի», թիվ 2-րդ ու ՀՊՃՀ-ի ավագ դպրոցների, Ախուրյանի դպրոցի, Երազգավորսի, Բագրավանի, Նոր կյանքի, Փանիկի միջնակարգ ուԱրթիկի թիվ 1 հիմնական դպրոցներում: Իսկ Արագածոտնում՝ Կոշի միջնակարգ, Աշտարակի թիվ 5 ու Թալինի ավագ դպրոցներում:

«Ապագայի ալգորիթմը» կարգախոսի ներքո իրականացվող այս նախագիծը հնարավորություն է տալիս գործնականորեն աջակցելու Հայաստանի եւ համաշխարհային շուկայում որակյալ ՏՏ մասնագետների ինտեգրման, նրանց միջեւ փորձի փոխանակման, նաեւ՝ ՏՏ ոլորտում մեծ ծավալի ներդրումների ներգրավման գործընթացին։ Հատկանշական է, որ «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաեւ սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Համակարգչային ծրագրերն ու համակարգերը հնարավորինս հայաֆիկացվում են, իսկ նախագծի իրականացման շրջանակներում սարքավորումներ եւ ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի-համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները եւ այլ սարքերը։

Հիշեցնենք, որ ԻՏՁՄ-ի եւ Ucom ընկերության միջեւ տարեսկզբին ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝Ucom ընկերության աջակցությամբ Հայաստանի 9 մարզերում հիմնվում են «Արմաթ» անվանումը կրող շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, խոսելով ինժեներական կրթության անհրաժեշտության մասին, ասել է. «Արմաթ» խմբակ-լաբորատորիաներում, սովորելով ընդամենը 3-4 տարի, աշակերտները ձեռք են բերում այնպիսի հմտություններ, որի օգնությամբկարող են աշխատանք գտնել տեխնոլոգիական ոլորտում»: Կ. Վարդանյանը նաեւ շնորհակալություն է հայտնել Ucom հայկական օպերատորին, որը ներդրում է կատարում հայ երիտասարդների ապագայի եւ տեխնոլոգիական Հայաստանի կերտման գործում:

Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նշել է.«Եթե մեկ-երկու տարի հետո աշակերտները կարողանան ինքնուրույն կերպով եռաչափ տպիչ մոդելավորել եւ իրենց իսկ աշխատանքի արդյունքը նվիրել հարեւան համայնքների դպրոցներին, ավելի հեռու ապագայում լրջագույն հաջողությունների կհասնեն: Այս խմբակ-լաբորատորիաները նրանց ստեղծարար կյանքի ու ստեղծարար մտքի ձեւավորման հիմքն են»:

ԹեեւԻՏՁՄ-ն ծրագրում է աջակից ընկերությունների ու ՀՀ կառավարության շնորհիվ «Արմաթ» լաբորատորիաներ հիմնել ՀՀ բոլոր դպրոցներում, միաժամանակ տեղեկացնում  է, որ ինժեներությամբ հետաքրքրվող աշակերտները, որոնց դպրոցներում դեռեւս չկան նման լաբորատորիաներ, կարող են հաճախել մոտակա դպրոցներում ու բնակավայրերում գործող «Արմաթ» խմբակ-լաբորատորիաներ:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ