News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սաքսոնիայի ոստիկանությունը գործ է հարուցել 30-ամա նեոնացիստի դեմ, որին մեղադրում են Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկին մարմնական վնասվածքներ հասցնելու փորձի մեջ, հայտնում է Deutsche Welle–ն։

Հաղորդվում է, որ հունիսի 26-ին նախագահի այցը Զեբնից քաղաք փողոցներում անկարգություններ էր հրահրել։ Մոտ 200 հավաքվածներ վիրավորանքներ էին վանկարկում նախագահի հասցեին՝ նրան հայրենիքի դավաճան անվանելով։ Ցուցարարներից մեկը ծանր առարկա էր նետել նրա ուղղությամբ, երբ նա ելույթ էր ունենում հավաքվածների առաջ։

Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել բողոքի ակցիան ցրելու համար։

Անցյալ տարի Գերմանիայի նախագահը գերմանացիներին կոչ էր արել չմոռանալ նացիզմի հանցագործությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ