News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ընդդիմադիր քաղաքական ուժերի համար նախընտրական գործընթացն արդեն սկսվել է, սակայն եկեք մեր հասարակության համար տարօրինակ ու անհասկանալի չլինենք: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց խորհրդարանի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ դիմելով այն ընդդիմադիր գործիչներին, որոնք 4+4+4 ձեւաչափով ստորագրել են համաձայնության հայտարարության տակ, սակայն նիստերի դահլիճում շարունակում են քննադատել նախագիծը:

«Եկեք կողքից մեզ նայենք, մենք ոչ թե բովանդակային կողմն ենք քննարկում, այլ զրոյից ենք սկսում, մազոխիզմը մի քիչ էլ պակաս էր ասված, համեստ էր ասված. քան այս իրավիճակն է: Տպավորություն է, որ մենք չենք ուզում որեւէ հարց լուծել, այլ պարզապես ուզում ենք անվերջ խոսել: Հասկանում ենք, որ նախընտրական գործընթացը հատկապես ընդդիմադիր հատվածում ավելի շուտ է սկսվել ու դաժան տեմպով ընթանում է, բայց ձեր դրած ստորագրությանը հավատո՞ւմ եք, դո՞ւք եք դրել այդ ստորագրությունը, դուք գոնե հավատո՞ւմ եք ձեր ստորագրությանը: 5 հարցից 4-ում համաձայնության ենք եկել, հիմա ի՞նչ ենք այստեղ քննարկում»,- ասաց Հերմինե Նաղդալյանը՝ հորդորելով գործընկերներին կանխատեսելի լինել հասարակության համար:

Նշենք, որ Ընտրական օրենսգրքում փոփոխվում են այն դրույթները, որոնց վերաբերյալ ՀԱԿ-ը պահանջներ էր ներկայացրել իշխանությանը։ Հունիսի կեսերին վերսկսված 4+4+4 ձեւաչափով քննարկման ժամանակ իշխանությունը ներկայացրել էր կատարված փոփոխությունները։ Ըստ դրանց՝ ՀԱԿ-ի  հինգ պահանջներից 4-ը ընդունվել էր, ինչի շուրջ կողմերը եկել են կոնսենսուսի։ Ըստ ձեւակերպման՝ ոչ թե Ընտրական օրենսգրքի շուրջ են կողմերը եկել կոնսենսուսի, այլ վերահսկողական մեխանիզմների։ Նախկինում  հայտարարվել էր, որ եթե կողմերը այս փոփոխությունների շուրջ կոնսենսուսի գան, արտահերթ նիստով դրանք ընդգրկվելու են Ընտրական օրենսգրքում։

Հիշեցնենք, որ այս կոնսենսուսը միտված էր միջազգային կառույցներից վերահսկողական մեխանիզմների գործադրման համար ֆինանսական աջակցություն ստանալուն։ Սակայն հիմա պարզվում է՝ նախկինում շրջանառված 16 միլիոն եվրոյից 11.5 միլիոնն են տրամադրելու դոնոր կազմակերպությունները, իսկ իշխանությունը չի պատրաստվում բացը լրացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ