News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինական շուկա դուրս գալու մասին պայմանագիրը ստիպում է ունենալ ապրանքի համապատասխան ծավալ: Այս մասին հունիսի 28-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի Արդյունաբերողների ու ձեռներեցների միության նախագահ Արսեն Ղազարյանը, անդրադառնալով Հայաստանի ու Չինաստանի ժողովրդական հանրապետության տնտեսական հարաբերություններին:

Նրա խոսքով չինական շուկայի էֆեկտը հենց դա է: Տարեցտարի Հայաստանի ու Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն ավելանում է: «Կատակում ենք, որ եթե յուրաքանչյուր չինացի տարեկան գոնե մեկ բաժակ ծիրանի հյութ խմի, մենք պետք է մեր ծառերի քանակը տասնապատիկ ավելացնենք: Հայ տարբեր արտադրողների ապրանքներով բեռնված մի քանի արկղեր արդեն արտահանվել են խոշոր առեւտրի կենտրոն, որը գտնվում է Նինգբո քաղաքի մոտ»,- նշել է Ղազարյանը:

Նինգբո քաղաքի ազատ առեւտրի գոտու տարածքում հունիսի 11-ին բացվել է Հայ ազգային վաճառասրահը: «Մենք ակնկալում ենք, որ վաճառասրահի բացումը կխթանի Հայաստանի ու Չինաստանի առեւտուրը: Մենք պետք է որոնենք շուկաներ, որտեղ ճանապարհների հետ խնդիրներ չկան, ու մեր ձեռներեցներին կոչ անենք դիվերսիֆիկացնել արտահանումը ու հույսեր չկապել միայն մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի շուկայի հետ, քանի որ ֆորս մաժորային իրավիճակների դեպքում ճանապարհը կարող է ամիսներով փակ լինել»,- հավելել է Արսեն Ղազարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ