News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում անհրաժեշտ են հեղափոխական փոփոխություններ՝ պետական մակարդակով: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ, փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը:

«ՔԿՀ-ներում ամենամեծ խնդիրը միջանձնային եւ ոչ կանոնադրական հարաբերություններն են. այնտեղ գործում են ոչ թե իրավական ակտերն ու նորմերը, այլ չգրված քրեական օրենքներ: Այդ օրենքների պատճառով էլ դատապարտյալներից շատերը վախենում են բողոքել: Եթե որեւէ մեկն ուզում է բողոքել, շատ հեշտությամբ այդ քրեական աշխարհի միջոցով կարողանում են ճնշել դատապարտյալներին: Միջանձնային հարաբերություններում էլ մարդը ՔԿՀ-ում կարող է կորցնել ամեն ինչ, կարող են ներքաշել խաղի մեջ եւ մարդը ստիպված լինի վաճառել իր ողջ ունեցվածքը, այդ հարցերը փակելու համար: Դա գալիս է դեռ ԽՍՀՄ-ից ու չի փոխվում: Մեր ՔԿՀ-ներում անհրաժեշտ են հեղափոխական փոփոխություններ»,- ասաց նա:

Ռեւազյանի խոսքով, իրենք փորձում են տարբեր ձեւով ցույց տալ, թե ինչ-որ փոփոխություն կա, բայց դրանք մեծ հաշվով համակարգային փոփոխության չեն հանգեցնում: «Հույս դնել, որ ՔԿՀ-ն կարող է դա անել, այդպես չէ: Դա պետք է արվի պետական մակարդակով: Գործող համակարգը խոչընդոտում է, որ բողոքները շատ լինեն: Վարչակազմի դեմ բողոքները եզակի են: Այս ամենը քրեական ենթամշակույթի արդյունք է»,-ասաց նա:

Դիտորդ խմբի անդամի խոսքով, գործող համակարգի պայմաններում, երբ որեւէ խցից բողոքներ լինեն, կարող են այդ խուց տեղափոխել քրեական մի հեղինակության եւ բողոքները կդադարեն:

«Համագործակցություն է տեղի ունենում ՔԿՀ-ի եւ քրեական աշխարհի ներկայացուցիչների միջեւ: Շատ դեպքերում ՔԿՀ աշխատողներն ասում են՝ այդ համակարգը թույլ է տալիս վերահսկողության տակ պահել դատապարտյալներին, եթե այդ հսկողությունը չլինի, իրենց համար ավելի դժվար կլինի, քանի որ պետք է աշխատեն յուրաքանչյուր բանտարկյալի հետ:  Մեզ մոտ տպավորություն է, որ այդ համակարգը ձեռնտու է երկու կողմերին»,- իր խոսքն ամփոփեց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ