News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին զարմացնում է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչներն Ազգային ժողովում միմյանց սատարելու փոխարեն քննադատում են:

«Նախօրեին այս դահլիճում զավեշտալի երեւույթներ տեղի ունեցան: Որպես համաձայնության հայտարարության տակ ստորագրած քաղաքական ուժի ներկայացուցիչ՝ պիտի ասեմ, որ այստեղ նստած որոշ ճղճղաններ, որոնք իրենց հռչակում են ընդդիմություն, չգիտես էլ ինչ ճանապարհ են անցել, իշխանության ջրաղացին ջուր են լցնում եւ քննադատում ընդդիմությանը: Չի կարելի ընդդիմադիր գործիչների դեմ խոսել, պատվե՞ր եք կատարում, ինչո՞ւ եք պառակտում մտցնում»,- այսօր՝ հունիսի 28-ին, Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հեղինե Բիշարյանը՝ անդրադառնալով այն պատգամավորներին, որոնք նախօրեից քննադատում են ստորագրած ուժերին:

Հեղինե Բիշարյանը համոզված է, որ դատափետող պատգամավորները նույնիսկ Ընտրական օրենսգիրքն ամբողջությամբ չեն կարդացել: Նա խորհուրդ տվեց այդ պատգամավորներին կանգ առնել. «Ընդդիմադիր ուժերը մեկը մեկի դեմ ով ինչ գիտի, ասում է: Եթե քաղաքական դաշտում աշխատել չգիտեք, ի՞նչ գործ ունեք այստեղ: Կանգ առեք, հանկարծ քթներդ չխփեք համապատասխան տեղին»:

Նշենք, որ Ընտրական օրենսգրքում փոփոխվում են այն դրույթները, որոնց վերաբերյալ ՀԱԿ-ը պահանջներ էր ներկայացրել իշխանությանը։ Հունիսի կեսերին վերսկսված 4+4+4 ձեւաչափով քննարկման ժամանակ իշխանությունը ներկայացրել էր կատարված փոփոխությունները։ Ըստ դրանց՝ ՀԱԿ-ի  հինգ պահանջներից 4-ը ընդունվել էր, ինչի շուրջ կողմերը եկել են կոնսենսուսի։ Ըստ ձեւակերպման՝ ոչ թե Ընտրական օրենսգրքի շուրջ են կողմերը եկել կոնսենսուսի, այլ վերահսկողական մեխանիզմների։ Նախկինում  հայտարարվել էր, որ եթե կողմերը այս փոփոխությունների շուրջ կոնսենսուսի գան, արտահերթ նիստով դրանք ընդգրկվելու են Ընտրական օրենսգրքում։

Հիշեցնենք, որ այս կոնսենսուսը միտված էր միջազգային կառույցներից վերահսկողական մեխանիզմների գործադրման համար ֆինանսական աջակցություն ստանալուն։ Սակայն հիմա պարզվում է՝ նախկինում շրջանառված 16 միլիոն եվրոյից 11.5 միլիոնն են տրամադրելու դոնոր կազմակերպությունները, իսկ իշխանությունը չի պատրաստվում բացը լրացնել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ