News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հորդորում է պատգամավորներին զարգացնել իրենց կրեատիվը, քանի որ «շատերը երեկ եւ այսօր փայլել են իրենց եղած-չեղած տաղանդներով»:

«Նրանք ժամանակակից շոու բիզնեսից հետ չմնալու հայտեր են ներկայացնում: Վերջերս մի նոր թրենդ է նկատվում. քաղաքական գործիչները փորձում են իրենց դրսեւորել կատակերգության, պարոդիայի ժանրերում՝ հիմնականում ոգեշնչման աղբյուր գտնելով հումորի տեղական արտադրության «գլուխգործոցներից»՝ փորձելով մեջբերումներ անել ու համեմել հին սովետական ֆիլմերով: Գեղարվեստական բնագավառում ինքնադրսեւորում փնտրող բոլոր այս քաղաքական գործիչներին մաղթում եմ ստեղծագործական հաջողություններ, ինչը կարեւոր է այն ժամանակ, երբ քաղաքական դժվարին ասպարեզում այլեւս ձեռքբերումներ չկան»,- այսօր՝ հունիսի 28-ին, Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Լեւոն Զուրաբյանը:

Ըստ էության Զուրաբյանն ակնարկում էր իրենց խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանին, որը վերջին ժամանակներում իր ելույթներն պարբերաբար մեջբերումներ է անում մանրապատումներից եւ խորհրդային ֆիլմերից:

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքում փոփոխությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ գումարին, Լեւոն Զուրաբյանը հայտնեց, որ իրենք բանակցել են դոնոր կազմակերպությունների հետ, որոնք պատրաստ են տրամադրել 8.5 մլն. «3 մլն եվրոն էլ տալու է Կառավարությունը, պակասում է 4-5 մլն եվրոն: Պակասող գումարի հարցը, եթե կառավարությունը չի լուծում, ապա մենք հանգիստ կարող ենք եզրակացնել, որ կառավարությունը դրժում է 4+4+4 ձեւաչափով ձեռք բերված համաձայնությունը»:

Նշենք, որ Ընտրական օրենսգրքում փոփոխվում են այն դրույթները, որոնց վերաբերյալ ՀԱԿ-ը պահանջներ էր ներկայացրել իշխանությանը։ Հունիսի կեսերին վերսկսված 4+4+4 ձեւաչափով քննարկման ժամանակ իշխանությունը ներկայացրել էր կատարված փոփոխությունները։ Ըստ դրանց՝ ՀԱԿ-ի  հինգ պահանջներից 4-ը ընդունվել էր, ինչի շուրջ կողմերը եկել են կոնսենսուսի։ Ըստ ձեւակերպման՝ ոչ թե Ընտրական օրենսգրքի շուրջ են կողմերը եկել կոնսենսուսի, այլ վերահսկողական մեխանիզմների։ Նախկինում  հայտարարվել էր, որ եթե կողմերը այս փոփոխությունների շուրջ կոնսենսուսի գան, արտահերթ նիստով դրանք ընդգրկվելու են Ընտրական օրենսգրքում։

Հիշեցնենք, որ այս կոնսենսուսը միտված էր միջազգային կառույցներից վերահսկողական մեխանիզմների գործադրման համար ֆինանսական աջակցություն ստանալուն։ Սակայն հիմա պարզվում է՝ նախկինում շրջանառված 16 միլիոն եվրոյից 11.5 միլիոնն են տրամադրելու դոնոր կազմակերպությունները, իսկ իշխանությունը չի պատրաստվում բացը լրացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ