News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին զարմացրել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի շուրջ ստեղծված աժիոտաժը, քանի որ արդեն նախագծի շուրջ համաձայնություն կար:

«Մտածում էի, որ մանրակրկիտ քննարկումներից հետո կլինեն կարճ ելույթներ, քանի որ ընդդիմադիրները տվել են իրենց համաձայնությունը, սակայն եղավ 27 հարց, ելույթներ ու խոսում էին ամեն ինչից, բացի բուն թեմայից: Հասկանում եմ, որ նախընտրական շրջան է, սակայն հարգելի արմատականներ, ծայրահեղականներ ու թվացյալ ընդդիմադիրներ, վերջ տվեք ձեր պայքարին, թե ով է ավելի ընդդիմադիր: Հանրությունն ամեն ինչ տեսնում է, գիտակցում է: Այստեղ գնում է մի պայքար, որ սկսել են իրար մրոտել, փնովել, թե իրենք են իսկական ընդդիմադիրը: Դադարեցրեք այդ պայքարը. ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ  է քաղաքական կամք թե իշխանությունների, թե ընդդիմության կողմից»,- այսօր՝ հունիսի 28-ին, նախագծի քննարկման ժամանակ ասաց Վահրամ Բաղդասարյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարի կարծիքով՝ այսօր փորձում են Կառավարությանը փնովել, իսկ իրենց՝ գովերգել: Ինչ վերաբերում է փոփոխությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ 16 մլն եվրոյին, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ դա կարելի է ձեռք բերել համատեղ ուժերով. «Մեր պատգամավորների մեջ էլ կան գրանտների շատ մեծ վարպետներ, որոնք դրա ձեւերը գիտեն, թե ինչպես բանակցությունները տանել: Իրենք էլ մեզ պետք են»:

Նշենք, որ Ընտրական օրենսգրքում փոփոխվում են այն դրույթները, որոնց վերաբերյալ ՀԱԿ-ը պահանջներ էր ներկայացրել իշխանությանը։ Հունիսի կեսերին վերսկսված 4+4+4 ձեւաչափով քննարկման ժամանակ իշխանությունը ներկայացրել էր կատարված փոփոխությունները։ Ըստ դրանց՝ ՀԱԿ-ի  հինգ պահանջներից 4-ը ընդունվել էր, ինչի շուրջ կողմերը եկել են կոնսենսուսի։ Ըստ ձեւակերպման՝ ոչ թե Ընտրական օրենսգրքի շուրջ են կողմերը եկել կոնսենսուսի, այլ վերահսկողական մեխանիզմների։ Նախկինում հայտարարվել էր, որ եթե կողմերը այս փոփոխությունների շուրջ կոնսենսուսի գան, արտահերթ նիստով դրանք ընդգրկվելու են Ընտրական օրենսգրքում։

Հիշեցնենք, որ այս կոնսենսուսը միտված էր միջազգային կառույցներից վերահսկողական մեխանիզմների գործադրման համար ֆինանսական աջակցություն ստանալուն։ Սակայն հիմա պարզվում է՝ նախկինում շրջանառված 16 միլիոն եվրոյից 11.5 միլիոնն են տրամադրելու դոնոր կազմակերպությունները, իսկ իշխանությունը չի պատրաստվում բացը լրացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ