News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Քալիֆորնիայի նահանգի Դանա Փոյնթ քաղաքի առափնյա հատվածում մասնագետները փորձում են ազատել ձկնորսական ցանցերի մեջ խճճված երկնագույն կետին։

Ծովախեցգետին որսալու ցանցն ընկած կետին հունիսի 27-ին նկատել էին Capt. Dave's Dolphin and Whale Watching Safari ընկերության ներկայացուցիչները, որն արդեն 20 տարի զբաղվում է Դանա Փոյնթի ափերին ծովային կաթնասունների ուսումնասիրությամբ։ Facebook–ում ընկերության գրառումից պարզ է դառնում, որ կազմակերպության աշխատակիցները սկսել են կենդանուն փրկելու գործողությունները։

Դիտորդները տեսագրել են երկնագույն կետին փրկելու փորձերը։ Նրանց գնահատմամբ ավելի քան 60 մ ցանց փաթաթվել է կետի պոչին։

Օվկիանոսների եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունում կարծում են, որ նույն կետին նկատել էին հունիսի 26-ին՝ Սան Դիեգոյի առափնյա գծից 50 կմ հեռավորության վրա։ «Նա պոչի վրա քարշ է տալիս նույն ցանցը»,– NBC–ին ասել է գերատեսչության ներկայացուցիչ Մայքլ Միլշթեյնը։ Նա նշել է, որ կետը 18-24 մ երկարություն ունի։ NOAA–ի մասնագետները մեկնել են Դանա Փոյնթ կենդանուն ազատելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ