News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ-ի փոխվարչապետ Դմիտրի Կոզակը չի բացառում դեպի Թուրքիա զբոսաշրջային ուղեւորությունների վերականգնումը եւ թուրքական շինարարական ընկերությունների աշխատանքի սահմանափակումների վերացումը, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Ամեն ինչ հնարավոր է»,- լրագրողներին ասել է պաշտոնյան: Այդպես է նա պատասխանել ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման դեպքում ռուսաստանցիների` Թուրքիա զբոսաշրջային ուղեւորությունները վերականգնելու, ինչպես նաեւ թուրքական շինարարական ընկերությունների աշխատանքի սահմանափակումները հանելու հնարավորության մասին հարցին: 

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)  2015-ի նոյեմբերի 24-ին ռուսաստանցիներին խորհուրդ էր տվել անվտանգության սպառնալիքների պատճառով զերծ մնալ   Թուրքիա ուղեւորություններից: Ռոստուրիզմն իր հերթին ռուսաստանցի տուրօպերատորներին խորհուրդ էր տվել դադարեցնել դեպի Թուրքիա ուղեւորությունների վաճառքը եւ ուղղակիորեն կամ երրորդ երկրների միջոցով այդ երկիր զբոսաշրջիկներ ուղարկելը: Ռուսաստանյան խոշորագույն տուրօպերատորները համաձայնել էին գերատեսչության հանձնարարականին: 

Միաժամանակ Ռուսաստանը չի դադարեցրել Թուրքիայի հետ կանոնավոր ավիահաղորդակցությունը եւ ինքնուրույն զբոսաշրջիկները կարող են առանց սահմանափակումների այցելել այդ երկիր: 

Բացի այդ, 2015-ի վերջին ՌԴ-ի կառավարությունը հաստատել է աշխատանքների առանձին ցուցակների ցանկը, որոնք  2016-ի հունվարի 1-ից արգելված է կատարել Թուրքիայում գրանցված կազմակերպություններին, ինչպես նաեւ այն կազմակերպություններին, որոնք վերահսկվում են Թուրքիայի քաղաքացի եւ (կամ) այնտեղ գրանցված մարդկանց կողմից: 

Այդ ցանկի մեջ են մտել շենքերի, ինժեներական կառույցների շինարարությունը եւ մասնագիտացած շինարարական աշխատանքները, ճարտարապետության եւ ինժեներատեխնիկական նախագծման, հետազոտությունների եւ վերլուծության ոլորտում գործունեությունը, զբոսաշրջային գործակալների եւ զբոսաշրջության ոլորտում ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների գործունեությունը, հյուրանոցների եւ ժամանակավոր կեցության այլ վայրերի գործունեությունը, պետական եւ քաղաքային  կարիքների համար աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը, փայտի մշակությունը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ