News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ողջունում է «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, քանի որ սելեկտիվ աբորտը մարդասպանություն է համարում:

«ԵԽԽՎ-ն եւս անդրադարձել է սելեկտիվ աբորտին, Հայաստանն այն երկրների ցանկում է, որտեղ սելեկտիվ աբորտը թույլատրվում է: Ես ընդամենը մեկ բանի վրա ուշադրությունը կհրավիրեմ: Սոցիալական ցանցերում, կայքերում, նույնիսկ փողոցներում տարբեր հայտարարություններ են փակցվում, որոնք առաջարկում են սելեկտիվ աբորտ: Վերջերս հենց այսպիսի հայտարարության հանդիպեցի. «Եթե չեք ուզում աղջիկ երեխա ունենալ, դիմեք այս հեռախոսահամարով»: Կան այնպիսի անհատներ, որոնք այդ անօրինական ծառայությունն առաջարկում են մեր կանանց: Խնդրում եմ այս փաստի վրա ուշադրություն դարձնել»- այսօր՝ հունիսի 28-ին օրինագծի քննարկման ժամանակ ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ օրինագծով առաջարկվում է փոփոխության ենթարկել օրենքի 10-րդ հոդվածը, որով արգելվում է 12-22 շաբաթական հղիության արհեստական ընդհատումը, երբ արդեն պարզ է պտղի սեռը: Նախատեսվում է, որ հղիության ընդհատման՝ օրենքով թույլատրման դեպքում, բուժաշխատողները պարտավոր են պատշաճ կերպով ապահովել բոլոր փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաեւ պայման է դրվում՝ հղիության թույլատրված ընդհատման դեպքում մորը մտածելու համար ժամկետ տալ, այն է՝ երեք օր։

Բուժաշխատողները, որոնք հղիության արհեստական ընդհատման գործընթացում անհրաժեշտ խորհրդատվությունը չեն տրամադրի, բժշկական փաստաթղթերը չեն լրացնի եւ չեն ստանա, կտուգանվեն 40-100 հազար դրամով:

Տպել
Ամենաշատ