News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը 3 տարվա ընթացքում ավելացված արժեքի հարկից պետք է անցնի շրջանառության հարկի: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, Ազգային ժողովում «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«Ես դեմ չեմ, որ այս նախագիծն ընդունվի, բայց համառորեն պնդում եմ, որ երեք տարվա ընթացքում Հայաստանը ավելացված արժեքի հարկից անցնի շրջանառության հարկի, որը թույլ կտա անցնել ավելի պարզեցված հարկային համակարգի եւ ներդաշնակացնել փոքրի ու միջին ու խոշորի հարկումը, որը շատ հրատապ է մեզ համար: Եթե ԱԱՀ-ն մնա, մենք դրան երբեք չենք հասնի»- ասաց Հրանտ Բագրատյանը:

ՀԱԿ պատգամավորի կարծիքով՝ Հայաստանը պետք է հետեւի զարգացած երկրների օրինակին, որոնք արդեն հրաժարվել են ավելացված արժեքի հարկից:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը համակարծիք է Հրանտ Բագրատյանի հետ, սակայն պետք է գնահատել ռիսկերը. «Շրջանառության հարկի ամենամեծ խնդիրը վարչարարությունն է, որ Կառավարությունը չի կարողանում ֆիքսել ճիշտ շրջանառությունը»:

Նշենք, որ Կառավարությունն առաջարկում է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարել, որով դրամաշնորհների միջոցով իրականացվող ծրագրերը կազատվեն հարկից, եթե կարժանանան Կառավարության մասնագիտական հանձնաժողովի հավանությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ